Իսլանդական խորհրդարանի՝ Ալթինգի պատգամավորները կողմ են քվեարկել մի օրինագծի, որով խուլ ու համրերի կողմից օգտագործվող ժեստերի լեզվին տրվում է պետական և պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է Iceland Review-ն:
Օրինագիծը մայիսի 27-ին ընդունվել է միաձայն: Նիստին ներկա են գտնվել նաև Իսլանդիայի խուլ ու համրերի ընկերակցության անդամները, որոնք արդեն 20 տարի շարունակ պայքարում էին ժեստերի լեզվին կարգավիճակ տալու համար:
Նոր օրենքը նախատեսում է, որ խուլերն ու համրերն իրավունք են ստանում փաստաթղթերում ժեստերի լեզուն նշել որպես առաջին լեզու: Իսլանդիայի խուլ ու համրերի ընկերակցության գործադիր տնօրեն Թաթի Հռեյնսոնն ասել է, որ աշխարհի և ոչ մի երկրում նման օրինագիծ չի ընդունվել, և ժեստերի լեզուն պետական կարգավիճակ չի ստացել:







































