Վենեսուելան կկարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե Օբաման փոխի մոտեցումը այդ երկրի հանդեպ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Մեկնաբանելով 3 ամերիկացի դիվանագետներին երկրից վտարելու իր որոշումը՝ Մադուրոն նշել է, որ Վենեսուելան «շատ ապացույցներ ունի, որ նրանք մասնակցել են երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի դեմ սաբոտաժին»: Նրա խոսքերով՝ «այդ կոշտ միջոցառումը լիովին արդարացված է, քանի որ նրանց գործունեության նկատմամբ 6 ամիս անցկացվել է հետաքննություն»:
Որպես ապացույց՝ նա մի տեսագրություն է ցուցադրել, որում երևում է, թե ինչպես են ամերիկացի դիվանագետները դուրս գալիս Բոլիվար նահանգում գտնվող ընդդիմադիր «Սումատե» կուսակցության գրասենյակից՝ հաղորդում է ITAR-TASS-ը:









































