Ամերիկայի մի բնակչուհի դատի է տվել ֆրանսիական Chanel ընկերությանն այն բանի համար, որ Նյու Յորքի բուտիկի աշխատակիցը թույլատրել է նրան 10 հազար դոլարանոց մատանի դնել, որն արդյունքում հնարավոր չի եղել հանել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Որպեսզի այն հնարավոր լինի հանել, կինը ստիպված է եղել 3 ժամ անցկացնել հիվանդանոցում, քանի որ ո՛չ բուտիկի աշխատակիցները, ո՛չ էլ անվտանգության ներկայացուցիչները չեն կարողացել հանել այն կնոջ մատից:
Բժիշկներին հաջողվել է հանել մատանին՝ առանց այն վնասելու: Կինը դատի է տվել Chanel-ին Բրուքլինի դատարանում:







































