Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ իր երկիրը քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետներին առաջարկում է որոշել քիմիական հարձակումների մեղավորներին, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով՝ սիրիական կողմը բազմիցս պահանջել է ՄԱԿ-ի փորձագետների լիազորությունների մեջ ներառել քիմիական զենքն օգտագործողներին որոշելու հնարավորությունը: «Սակայն ԱՄՆ-ը և այլ պետություններ, ինչպիսին է Բրիտանիան, խանգարել են դրան և առաքելությունը սահմանափակել են միայն քիմիական զենքի կիրառման փաստը որոշելով»,- ընդգծել է Մուալեմը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են իրենց առաքելությունը և ծրագրում են իրենց զեկույցը ներկայացնել նոյեմբերին:









































