Հինգշաբթի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում շտապ քննարկումներ կանցկացվեն Սիրիայի հարցով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովին:
Նման որոշում է կայացվել ԵԽԽՎ Բյուրոյի նիստում: Ինչպես ակնկալվում է, խորհրդարանականները քննարկման ավարտից հետո բանաձև կընդունեն Սիրիայի հարցով:
ԵԽԽՎ-ն Սիրիայի հարցը քննարկելու առաջարկ ստացել էր օգոստոսի վերջին:









































