Ֆրանսիայում Leroy Merlin և Castorama խոշոր առևտրի ցանցերի աշխատակիցները դիմել են կառավարությանը՝ կիրակի օրերին խանութների աշխատանքի վրա սահմանված արգելքը հանելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նրանք Փարիզի կենտրոնում անցկացրել են ակցիա, որի առիթը դատարանի՝ Leroy Merlin-ի և Castorama-ի 14 խանութներին կիրակի օրերը աշխատելու համար տուգանելու որոշումն էր:
Խանութներում կիրակի օրերին աշխատանքը արգելող օրենքը Ֆրանսիայում ընդունվել է 1906թ.:









































