Զինյալները քանդել են Մաալուլայի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը`առևանգելով կամ ոչնչացնելով դրա համաշխարհային հայտնի սրբապատկերները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մաալուլայի հնագույն եկեղեցին կառուցվել է 4-րդ դարի սկզբին՝ ի պատիվ երկու քրիստոնյաների, որոնք հավատի համար մահապատժի էին ենթարկվել հռոմեացի կայսր Մաքսիմիլիանի կողմից:
Վերջին շրջանում այնտեղ էր գտնվում կանանց մենաստան, սակայն մեկ ամիս առաջ Ալ-Նուսրա խմբավորման զինյալների գալստյան հետ միանձնուհիները տեղափոխվել էին մեկ այլ մենաստան:
Դժվար է ասել, թե որքան ժամանակ և ուժ է անհրաժեշտ գիտնականներին, որ հաշվարկեն վնասը:
Մաալուլայում, սակայն, չեն դադարում սիրիական բանակի՝ զինյալներից տարածքն ազատելու գործողությունները:







































