ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը արտահերթ գիշերային նիստի ժամանակ մերժել է նախագահ Բարաք Օբամայի վերջնագիրը և ընդունել պետական ապարատի ֆինանսավորման օրենքի իր տարբերակը:
Այդպիսով հանրապետականները մեկ տարով հետաձգել են առողջապահության համակարգում բարեփոխումների առանցքային չափորոշիչներից մեկի իրագործումը: Սպիտակ տունը ավելի վաղ սպառնացել էր վետո դնել նման որոշման վրա:
Եթե կառավարության ֆինանսավորման օրենքը մինչև երեքշաբթի չընդունվի, ապա պետապարատի, այդ թվում՝ զինծառայողների և բյուջետային աշխատակիցների վճարումներըը փաստացիորեն կդադարեցվեն:







































