Վաշինգտոնին անհրաժեշտ է Մոսկվայի հետ դիմակայության սկիզբ թույլ չտալ, քանի որ խոսքը միջուկային տերության մասին է: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը:
Նա նշել է, որ Մոսկվայի կողմից «հսկայական սպառնալիքը» կարելի է համեմատել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, եկող վտանգի հետ: Բայց Դանֆորդի խոսքով՝ հենց Ռուսաստանն ունի ամենամեծ ներուժը ռազմական ոլորտում:
Նա հավելել է, որ այդ պատճառով պետք է Կրեմլի հետ մրցել այդ և կիբերոլորտներում, նաև ուժեղացնել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը:






































