Friday, 03 07 2026
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում

Սերժ Սարգսյանը «Սասնա ծռերի» գործողության արդյունքում ոչ միայն հրաժարական չտվեց, այլ պատրաստվում է երկարաձգել իր իշխանությունը

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակում է ապստամբություն. «Ծայրահեղ մեթոդ էր, բայց իրավիճակը դա էր թելադրում։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ այդ քայլով հնարավոր եղավ գլոբալ փոփոխությունների հասնել՝ վարչապետ փոխվելով համակարգային իրավիճակ Հայաստանում չփոխվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զոլյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ եթե իրավիճակը գնահատենք այն տեսանկյունից՝ արդյոք իրենք հասան իրենց պահանջների բավարարմանը, ապա այդ տեսանկյունից գործողություններն արդյունավետ չէին. «Իրենք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Բայց Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ավելին՝ ծրագրեր է մշակում իր հետագա պաշտոնավարման համար 2018 թվականից հետո։ Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ապա նրանք ոչ միայն ազատ չեն արձակվել, այլ նրանց թիվն օրեցօր ավելանում է։ Իշխանությունների վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ շատ ավելի կոշտ է, քան կար»,- ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Զոլյանը հիշեցնում է ապրիլին անցկացված ընտրությունները՝ ընդգծում, որ իշխանությունները նման արդյունքով որոշակիորեն լեգիտիմացրեցին դրանք. «Ապացուցեցին, որ այդ մեխանիզմները գործում են, ընտրությունները դարձել են բոլորովին կառավարելի մի մեխանիզմ, մի ծիսակատարություն։ Ընտրական համակարգի մեջ հազարավոր մարդիկ են ընդգրկված։ Ես հիշում եմ՝ 1995 թվականի ընտրություններից առաջ Սիլվա Կապուտիկյանի հետ էինք զրուցում, ասաց՝ ինձ համար այդքան կարևոր չէ, թե ով ընտրվեց, ով՝ ոչ։ Ինձ համար կարևոր է՝ քանի հազար մարդ «փչացավ» այս ընտրությունների ընթացքում․ մեկը կաշառք է բաժանել, մեկը կաշառք է վերցրել, մեկը ձայն է բերել, մեկը լցոնել։ Այդ քաղաքացիները փաստորեն դառնում են այս ֆեոդալական համակարգի մի մասը, ճորտերը։ Նման պայմաններում ընտրություններով որևէ բան փոխելու հավանականություն չկա»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, թե քաղաքացիները մեծամասամբ չընդունեցին նաև զենքով պայքարի մեթոդը, Սուրեն Զոլյանն արձագանքեց. «Նայեք՝ քանի ընտրական հանձնաժողով կա ու քանի մարդ է ներգրավված այդ պրոցեսներում։ Ճիշտ է, հատուկ ուսումնասիրություն չեմ արել, բայց այդ մարդկանց ինչպե՞ս փողոց դուրս բերես։ Մարդիկ գումար են բաժանում, ցուցակ են տանում-բերում, հեռախոսով կարգավորումներ անում, մարդիկ սպասում են 10 հազար դրամ տան՝ գնան ընտրություններին։ Սպասել, որ այդ զանգվածը կգա փողոց պայքարի՝ միամտություն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» գործով դատավարություններին. «Դատավարություն լինել չի կարող, Ժնևյան կոնվենցիայում ամրագրված է՝ ապստամբների վրա տարածվում է ռազմագերու կարգավիճակը։ Ուստի այդ դատավարությունը ի սկզբանե անիմաստ է, զարմանում եմ, որ այդքան ներգրավված իրավաբան այդ մասին չի բարձրաձայնում։ Նույնիսկ պաշտոնական մեղադրանքի մեջ չկա ահաբեկչություն հոդվածը։ Նրանք ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ ապստամբներ, ռամզագերիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում