ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ստուգումներ է իրականացնում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Շիրակ» օդանավակայանում տեղի են ունեցել չարաշահումներ, որոնց հետևանքով կորել է ավելի քան 120 տոննա վառելիք:







































