Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Իրավապաշտպանները հուլիսի 17-ին ցուցմունք են տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում, ինչից հետո նրանցից 6-ին կալանավորելու որոշում է կայացվել, իսկ չորսին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ:
Կալանավորված իրավապաշտպանների թվում են նաև Amnesty International-ի երկու աշխատակիցները:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեջ:







































