Friday, 03 07 2026
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

1 տարի անց․ ծռերին խեղդող էմոցիան

2016թ․hուլիսի 17-ից փոխվել են «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունների հանդեպ ձևակերպումներն ու շեշտադրումները, բայց դրանց գերակշռող մասը շարունակում է մնալ զգացումների և զգացմունքների տիրույթում, դրանց ազդեցության տակ: «Հայի իսկական տեսակ», «իսկական տղամարդ», «ինչպիսի հայացք» և այդ կարգի այլ բնորոշումները խեղդում են բովանդակությանը կամ այն ամբողջապես ձևակերպելու հնարավորությունը: Պետք է նկատել, որ այդ զգայական ֆոնը խթանում էին նաև հուլիսի 17-ին գնացած ջոկատի տղաներն իրենք, իրենց հայտարարություններով, կատարվածին տված հենց իրենց իսկ գնահատականով:

Ակնկալիքը գուցե այն էր, որ հենց զգայական գերհագեցած ֆոնը կնպաստի հանրային բուռն արձագանքի, որն էլ կդառնա «ճեղքման» առանցքային գործոն: Բայց, դա տեղի չունեցավ: Թե ինչու, այլ հարց է: Արդարացվա՞ծ էր այդպիսի ակնկալիքը: Իհարկե հեշտ է գնահատել հետին թվով, բայց, աներկբա է նաև, որ մինչ այդ հանրային գործընթացների տիրույթում չէին նշմարվում այդպիսի հիմնավոր ակնկալիքի նախադրյալներ: Հետևաբար, անհրաժեշտ էր ամենասկզբից ձեռնամուխ լինել քաղաքական բովանդակության ձևակերպմանը, ինչը զինված խումբը փորձեց անել միայն ամենավերջում՝ ապագաղութացում, Հայաստանը Ռուսաստանի գաղութային կարգավիճակից դուրսբերում: Դա՞ էր խնդիրը ամենասկզբից, պարզապես մարտավարական հաշվարկով դրվել էր զգայականության վրա աշխատելու խնդիր, թե՞ «Սասնա ծռեր» խումբը երկշաբաթյա բուռն ու գերլարված իրավիճակում հանգեց առանցքային խնդրի ձևակերպմանը, գիտակցեց բուն խնդիրը: Դժվար է ասել: Արդյո՞ք խմբի անվանման ընտրությունն էլ զգայականության վրա շեշտադրման արդյունք էր:

Բոլոր դեպքերում, գոնե խմբի մակարդակում քաղաքական բովանդակությունը ձևակերպվել է: Հանրային մակարդակում դա չկա և զգայականությունը շարունակում է տիրել իրավիճակին: Հասարակական լայն շերտերի վարքագիծը թողնում է տպավորություն, թե հանրության «պարտքը» ոչ թե քաղաքական հայացք ձևակերպելն է, այլ տղաների լուսանկարային հայացքի «պաշտամունքը» տարածելը: Այդպես հեռու չէ վտանգը, երբ քաղաքական գործընթացի հեռանկարը արագորեն կարող է վերածվել Հայաստանում հերթական քաղաքական «աղանդի» ձևավորման՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», «ով սիրտ չունի դավաճան է», կամ այդ կարգի այլ «ինկվիզիցիոն» սահմանումների առաջմղմամբ: Դա կլինի ամենավատ ծառայությունը, որ հանրությունը կմատուցի անձնազոհ քայլը կատարած զինված խմբին: Հազիվ թե նրանց պետք է իրենց անձի պաշտամունքը, անկախ այդ պաշտամունքի ձևից և դրսևորումներից:

Ներկայումս դրա ժամանակը չէ, նոր միֆերի և լեգենդների ժամանակը չէ, առկա կարծրատիպերի վերաթարմացման ժամանակը չէ: Ի վերջո, ճահիճը, փակուղին նաև հետևանք է այն բանի, որ քսանհինգ տարիների ընթացքում, իշխող «էլիտաների» մոտ պետականության խնդիրների գիտակցման կամ զրոյական, կամ խիստ ցածր ու անհամարժեք մակարդակի ֆոնին, հանրային պատկերացումներում էլ այդ խնդիրները մեծ հաշվով դուրս չեկան ազգային միֆական կամ առասպելական պատկերացումներից, չձևավորվեցին պետական մտածողության նշաձողերն ու չափորոշիչները: Իհարկե, դրա ուղղությամբ աշխատեց նաև «էլիտան», քանի որ այդ ամենի ձևավորման դեպքում հասարակությունը կդառնար նվազ կառավարելի, չէին աշխատի մանիպուլյատիվ մեխանիզմները, այլ կլինեին պահանջներն ու դրանց ձևակերպումները, դրանց սպասարկման մեխանիզմների ձևավորման արդյունավետությունը: Իսկ խնդիրն այն չէ, որ «էլիտաները» անազնիվ մղումներով են այդ ամենը խորացրել, ու եթե այդ ամենը խորանա ազնիվ մղումներով, ապա ազգը «կփրկվի»: 21-րդ տեղեկատվական դարում մղումների ազնվությունն ու անազնվությունը բավարար չեն խնդիրների լուծման արդյունավետության կանխորոշման համար: Առանցքայինն ուղենիշներն են՝ գաղափարական, արժեքային: Առանցքայինը խնդիրների ձևակերպումն է, խորը և հնարավորինս ամբողջական ախտորոշումը, և այդ ամենի հիման վրա նպատակների սահմանումն ու դրանց հասնելու մեխանիզմների հանգամանալից մշակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում