Իտալական բրենդը հայտարարել է արտադրության նոր ուղղության մեկնարկի մասին. այն կներկայացվի որպես Gucci De’cor: Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն ստեղծել է առաջին հավաքածուն: Ֆլորեցիական ճենապակուց և հեղինակային բույրերով մոմերից մինչև աթոռներ և մետաքսե, թղթե և վինիլային պաստառներ: Gucci-ի երևակայական թռիչքը հագուստից կփոխանցվի բազմոցներին, բարձերին, սփռոցներին, մոմակալներին և նույնիսկ շաքարափսեներին: Այդ մասին հայտնում է marieclaire.ua-ը:
Gucci De’cor-ի առաջին շարքը վաճառքի կհանվի արդեն սեպտեմբեր ամսին:












































