Իրաքը ստացել է Սադամ Հուսեյնի կառավարության կողմից 1980 թվականին պատվիրված իտալական «Ասսադ» տեսակի եռակայմ 2 ռազմանավերը, որոնք մոտ 37 տարի կանգնած են եղել Սպեցիայի ռազմածովային բազայում։ 2.4 մլրդ դոլարի համաձայնագիրը նախատեսել է Իրաքի ռազմածովային ուժերի համար 4 հածանավերի, 6 ռազմանավերի և 1 լցանավի կառուցում։
Իրանա-իրաքյան պատերազմի սկսվելուց հետո Հուսյենը կարողացել էր դրանց համար մասամբ վճարել։ Պատերազմի ավարտից հետո մատակարարումը չի հաջողվել ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով։ Հածանավերը ներառվել էին Իտալիայի ռազմածովային ուժերի կազմ, իսկ ռազմանավերից 4-ը վաճառվել էին Մալայզիային։
Մնացած 2 ռազմանավերը տասնամյակներ անց փոխանցվել են Իրաքին առանց տեխնիկական արդիականացման, ինչը հարցեր է առաջ բերում դրանց մարտական պատրաստվածության մասին։







































