NBC հեռուստաալիքը հրապարակել է 2013 թվականի մեկ րոպե տևողությամբ տեսանյութ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ռուս գործարար Արաս Աղալարովի հանդիպումից։
2013 թվականին Աղալարովն ու Թրամփն ընդհանուր նախագիծ ունեին Մոսկվայում։ Այդ տարի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է «Միսս Տիեզերք» մրցույթը։ Թրամփը, ով 1993 թվականին գնել էր մրցույթի անցկացման իրավունքը, Մոսկվա էր եկել որպես պատվավոր հյուր։ Շոուի կազմակերպիչներն են եղել Արաս և Էմին Աղալարովները։
Դատելով տեսանյութի որակից՝ այն սիրողական է։ Հեղինակը նշում է, որ տեսանյութն արվել է ծննդյան օրվա առիթով երեկույթի ժամանակ, որտեղ Թրամփը հանդիպել է իր նախկին գործընկեր Արաս Աղալարովի և նրա որդու՝ փոփ աստղ Էմինի հետ։
Տեսանյութում հստակ լսվում է, թե ինչպես է Թրամփը զրուցակցին ասում. «Սիրում եմ ռուսներին»։
Թրամփի և Աղալարովի շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ օրեր առաջ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրստերը, անցած տարվա հունիսին Էմին Աղալարովի միջնորդությամբ հանդիպել է ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ՝ ակնկալելով, որ նա իրեն կտրամադրի կոմպրոմատ Հիլարի Քլինթոնի դեմ։
WATCH: Exclusive: Video shows Pres. Trump celebrating a birthday with the Agalarovs in Moscow in 2013. https://t.co/umF8hsHMD6
— NBC Nightly News (@NBCNightlyNews) July 12, 2017









































