Երևանը շահագրգռված է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը դրական գնահատեց Կարասինի և Աբաշիձեի հայտարարությունը. «Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ: Հայաստանը միայն կշահի դրական տեղաշարժերի արդյունքում, և եթե ինչ-որ բան մեզանից է կախված, պատրաստ ենք ջանքեր գործադրել»:
Փոխխոսնակը հիշեցրեց, որ ՀՀ-ն ու Վրաստանն ավանդական բարիդրացիական հարաբերություններ ունեն, և չկան հարցեր, որոնք չեն կարող լուծվել քննարկումների ճանապարհով: Շարմազանովի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլեր են արվում, հուլիսին ծրագրված են այցեր և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզի մշակում:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































