Օտարերկրացին կարող է մշտական կացության կարգավիճակ ստանալ նոր հիմքով. եթե էսքրոու հաշվի միջոցով և նոտարի կողմից վավերացված գործարքով գնի առնվազն 40 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք: Սա նոր նախաձեռնություն է, որ ներառված է Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում :
Նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խրախուսել օտարերկրացիների կողմից Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելը: Բացի դրանից առաջարկվում է նաև լրացվող նոր հիմքով մշտական կացության կարգավիճակ տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող այլ հիմքերի համար նախատեսված 5 տարի ժամկետի փոխարեն:
40 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը պետք է կայացվի դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում: Առաջարկությամբ օտարերկրացին ազատվում է նաև պետական տուրքի վճարումից: Ըստ գործադիրի մի շարք երկներում այս համակարգը ներկայումս հաջողությամբ և արդյունավետ կիրառվում է:









































