Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը դիմակահանդեսի համար նախատեսված զգեստի վրա գրել է իր նոր հեքիաթներից մեկի մեծ մասը: Այս մասին գրողը պատմել է CNN-ին տված հարցազրույցում:
«Ես 50-ամյակս նշել եմ Հելոուինի օրը, չնայած դա իմ ծննդյան օրը չէ: Կորած ձեռագրի տեսքով կոստյում եմ կրել՝ զգեստի վրա գրելով այս գրքի մեծ մասը»,- ասել է գրողը:
Ռոուլինգը նաև նշել է, որ ինքը դեռ չի որոշել նոր հեքիաթի հրատարակման հարցը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այն այդպես էլ կմնա զգեստի վրա:
«Այժմ այն կախած է իմ զգեստապահարանում»,- խոստովանել է Ռոուլինգը:








































