Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Արցախի խնդրի «ազատականացման» հրամայականը

Հուլիսի 11-ին Համբուրգում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ հանդիպման մասին հայտնի դարձավ մինչև հուլիսի 4-ի սրացումը, երբ հայկական զինուժը ադրբեջանական հրթիռակոծումը դադարեցնելու համար ստիպված էր կանգ չառնել անգամ այն փաստի առաջ, որ ադրբեջանական կրակակետը գտնվում էր խաղաղ բնակավայրում, և այն լռեցնելու փորձը կարող էր ռիսկի տակ դնել նաև խաղաղ բնակիչների: Ի վերջո, այդ բնակիչների համար ռիսկը և մահվան սպառնալիքը առաջացրել է հենց Ադրբեջանի իշխանությունը՝ ստիպելով նրանց դառնալ իր կրակակետերի այսպես ասած քողարկիչ ցանց:

Հուլիսի 4-ի սրացումը դարձավ միջազգային լայն արձագանքի պատճառ գուցե նաև այն պատճառով, որ Ադրբեջանը փորձեց խաղաղ բնակչության թիրախավորումը դարձնել Հայաստանի դեմ գրոհի հիմք և հասնել նրան, որ միջազգային կառույցները դատապարտեն հայկական զինված ուժերին: Սակայն դա տեղի չունեցավ, և մի քանի օր շարունակ լարվածության հրահրման ադրբեջանական ջանքերը ցանկալի արդյունք չտվեցին: Ավելին՝ միջազգային արձագանքների ենթատեքստում ակնհայտ էր Ադրբեջանին ուղղված կշտամբանքը, թեև արտաքին դրսևորումներով հայտարարությունները չունեին հասցեականություն: Բայց անհրաժեշտ մակարդակում իհարկե բոլորն են հասկանում, թե ինչն ինչոց է: Հավանաբար դա է նաև պատճառը, որ մի քանի օր լարվածությունը պահելուց հետո Ադրբեջանը ստիպված էր հանդարտվել:

Դա իհարկե չի նշանակում, որ Ալիևը կրկին չի դիմելու իրավիճակը լարելու գնով դիվանագիտական միավոր հավաքելու մարտավարությանը: Նա չունի անելու այլ բան, գործելու այլ տարբերակ: Մյուս կողմից ակնհայտ է, որ հատկապես վերջին ամիսներին միավոր հավաքելու նրա այդ մարտավարությունը ակնհայտորեն չի աշխատում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների մակարդակում Ադրբեջանը չի արժանանում հավանության կամ համակրանքի: Ավելին՝ եթե նա երեքից խնդիրներ չուներ միայն Ռուսաստանի հետ, ապա այժմ այդ ուղղությամբ էլ լուրջ խնդիրներ կան: Հայկական դիվանագիտությունն անկասկած պետք է օգտագործի այդ պահը և փորձի նոր տրամաբանություն հաղորդել կարգավորման գործընթացին՝ հույս չդնելով միայն եռանախագահների հետ Ադրբեջանի խնդիրների վրա: Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել, որ բացի եռանախագահներ և հակամարտ կողմեր հարաբերության գծից՝ կա նաև եռանախագահների՝ միմյանց միջև հարաբերությունների գիծը: Այստեղ իրավիճակն այժմ այնպիսին է, որ բերում է Ադրբեջանի հետ խնդիրների բոլոր երեքի մոտ՝ ուղղակի թե անուղղակի: Սակայն վաղը այն կարող է փոխվել, և կարող են փոխվել նրանցից որևէ մեկի և Ադրբեջանի հարաբերության բաղադրությունն ու վեկտորը: Հայկական կողմի խնդիրը պետք է լինի ներկայումս բարենպաստ ռեժիմը ծառայեցնել այն նպատակին, որ վաղը եռանախագահ տերությունների միջև հարաբերություններում որևէ փոփոխության դեպքում դրանք չանդրադառնան և սկզբունքորեն փոփոխության չենթարկեն այն փակուղին, որում հայտնվել է Ադրբեջանը:

Թրամփ-Պուտին համբուրգյան հանդիպումը ցույց տվեց, որ տեսանելի ապագայում ներկայիս ռեժիմի փոփոխությունը քիչ հավանական է, և այդ իմաստով ժամանակը առնվազն միջնաժամկետ առումով աշխատում է հայկական կողմի օգտին, կամ հայկական կողմն ունի որոշակի ժամանակ՝ տարածաշրջանային քաղաքականության նոր տնտեսա-քաղաքական իմաստավորման միտված նախաձեռնություններով և գաղափարներով հանդես գալու համար, որտեղ Արցախը իր ներկայիս շրջանակով կդիտվի արդեն ոչ թե կոնֆլիկտային, այլ այսպես ասած մասնակցային գոտի: Այլ կերպ ասած՝ Հայաստանն Արցախի խնդրում ներկայումս առավել քան երբևէ ունի «ուղեղային գրոհի» կարիք, ինչը նաև ենթադրում է ներքին կյանքում արցախյան թեմայի «ազատականացում», այսինքն՝ գաղափարական գեներացիայի բարենպաստ միջավայրի ձևավորում, որտեղ պետք է խմորվեն ու եփվեն անհրաժեշտ մտքերը, քանի դեռ կա ժամանակ և պատեհ միջավայր առավել լայն մակարդակով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում