Նայրոբիի օդանավակայանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որին կասկածում են առևտրի կենտրոնի գրավման համար: Այս մասին գրում է The Mirror-ը:
Ծագումով Սոմալիից 35-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ջոմո Քենյաթա» օդանավակայանում՝ թուրքական ավիաուղիների չվերթով մեկնելու փորձի ժամանակ: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները, նա իրեն կասկածելի է պահել, եղել է մուգ ապակիով ակնոցով, դեմքին կապտուկներ են եղել:
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հաստատել է, որ վնասվածքները ստացել է վերջերս Սոմալի կատարած այցի ժամանակ: Նրա անձնագիրն իսկական է եղել, սակայն այնտեղ նշումներ չեն եղել Քենիա ժամանելու մասին:
Քենիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է Մեծ Բրիտանիայի քաղաքացու ձերբակալությունը և հայտնել, որ ահաբեկչությանը նրա մասնակցության վերաբերյալ հետաքննություն է անցկացվում:







































