Հորդառատ անձրևների հեևանքով առաջացած ջրհեղեղներից և սողանքներից Չինաստանի հարավային հատվածում՝ Գուանսի-Չժուանսկ նահանգում զոհվել է 26 մարդ, անհայտ կորած է համարվում ևս 8-ը, հաղորդում է RIA Novosti-ն:
Շուրջ 185 հազար մարդ տարհանվել է:
Աղետի հետևանքով տուժած բնակիչների թիվը հասնում է 1․88 միլիոնի:










































