Փենսիլվանիայի սարսափների այգին այցելուներին առաջարկում է անսովոր էքսկուրսիա. այգու բոլոր սարսափները սեփական մաշկի վրա զգալու հնարավորություն՝ լինելով միանգամայն մերկ: Այս մասին հաղորդում է Philly.com-ը:
Ոգեշնչված Discovery ալիքի հայտնի «Մերկ և վախեցած» (Naked and Afraid) հայտնի շոուից՝ Shocktoberfest այգին սկսում է «Մերկ և վախեցած» (The Naked and Scared Challenge) էքսկուրսիան:
20 դոլարի դիմաց այցելուներին կառաջարկվի հագուստից ազատվել առանձին խցիկներում՝ մինչ «Ուրվականներով անհայտ տուն» կոչվող ատրակցիոն մտնելը:
Այնտեղ նրանք ոչ միայն կտեսնեն ահավոր ցուցանմուշներ, այլև կբախվեն այլ մերկ այցելուների: Ցանկության դեպքում այցելուները կարող են մնալ միայն ներքնազգեստով:
Ակցիան մեկնարկում է մի քանի օրից: Չի հաղորդվում, թե այն որքան կտևի, սակայն հայտնի է, որ շոուի տոմսերը սահմանափակ են:









































