Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը հերքել է բոլոր ենթադրություններն այն մասին, թե ինքը համագործակցել է մանկապիղծ հոգևորականներին վերաբերող փաստերը թաքցնելու գործում: Նախկին պապը այս հարցին անդրադարձել է հայտնի իտալացի աթեիստին հղված իր նամակում:
Հրաժարականից հետո նա առաջին անգամ է անդրադարձել այդ թեմային:
Պրոֆեսոր, մաթեմատիկոս Պյերջորջո Օդիֆրեդիին ուղղված նրա նամակը հրապարակվել է La Repubbica թերթում:
«Ես երբևիցե չեմ փորձլ թաքցնել այդ փաստերը: Այն, որ չար ուժը կարող է այդքան խորը սողոսկել հավատքի մարմնում, մեզ համար տառապանքի աղբյուր է: Մի կողմից՝ մենք պետք է ընդունենք այդ ցավը, մյուս կողմից՝ պետք է անենք հնարավորը՝ նման դեպքերը կանխելու համար»,- ասել է Բենեդիկտոս 16-րդը:









































