ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել, և դրա վերաբերյալ բավական ապացույցներ կան, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին՝ Օբաման կոչ է արել միջազգային հանրությանն իրականացնել քիմիական զենքի արգելքը:







































