Երեքշաբթի Սիրիայի հյուսիսում «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են ուղևորատար ավտոբուս՝ հաղորդում է Fars իրանական գործակալությունը:
Ավտոբուսում եղել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքը:








































