Friday, 03 07 2026
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Այլընտրանքի փշոտ ճանապարհը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։ Մարուքյանը Մեծ Բրիտանիայում է գտնվում այդ երկրի ԱԳՆ-ի հրավերով, և Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական, փորձագիտական շրջանակների հետ: Երբ ուսումնասիրում ենք նորընտիր ԱԺ գործունեությունը, ապա դժվար չէ նկատել, որ Մարուքյանն առայժմ միակն է գործող խորհրդարանում, ով փորձում է, այսպես կոչված, այլընտրանքային դիվանագիտություն իրականացնել: Ընդ որում, խոսքը ոչ այնքան ձևի, որքան` բովանդակության մասին է:

Մեծ Բրիտանիայում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսակետներ, որոնք արմատապես տարբեր են այն դիրքորոշումներից, որոնց կրողը պաշտոնական Երևանն է: Մինչ այդ էլ` ԼՀԿ նախագահը նամակով դիմել էր ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ի տարբերություն ԵՏՄ-ին հասցեագրված իշխանությունների ներբողների` ընդդիմադիր պատգամավորը քննադատել էր կառույցը, խոսել էր այն պրոբլեմների մասին, որոնք այն հարուցում է Հայաստանի և հայաստանցիների համար: Սրանք այլընտրանքային մոտեցումներ, ի վերջո` այլընտրանք ձևավորելու լուրջ հայտ են: Հայաստանում իրական այլընտրանքի հիմնական առանձնահատկությունը հենց իշխանությունից տարբերվող արտաքին քաղաքական պատկերացումներ ունենալն է:

Իհարկե, այստեղ առաջանում է երկու սկզբունքային խնդիր:

Առաջինն այն է, թե Մարուքյանի վարքագիծն ինչքանով է տարածվում «Ելք»-ի վրա, արդյո՞ք դաշինքում կիսում են իրենց գործընկերոջ արտաքին քաղաքական պատկերացումները, թե՞ Էդմոնն արտահայտում է միայն իր կուսակցության մոտեցումները:

Մյուս հարցն ավելի սկզբունքային է և վերաբերում է Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունների ինստիտուցիոնալիզացիային: «Ելք» դաշինքը կամ Էդմոն Մարուքյանը պետք է խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործեն այլընտրանքը կապիտալացնելու համար: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ից Էդմոն Մարուքյանը դրական պատասխան չի ստանալու, համենայնդեպս, չի ստանալու այնպիսի պատասխան, որ նրան բավարարի: Տրամաբանական է, որ «Ելք»-ը պետք է նախաձեռնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց, եթե կարծում է, որ այդ կառույցում Հայաստանը զարգացման հեռանկար չունի: Հակառակ պարագայում` կոնտրաստ կառաջանա խորհրդարանական ընդդիմության խոսքի և գործի միջև: Իհարկե, կարող են հակափաստարկ բերել, թե նման նախաձեռնությունն անիմաստ է խորհրդարանական այսօրվա մեծամասնության պարագայում, որը, միևնույն է, տապալելու է «Ելք»-ի առաջարկը:

Սակայն եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, անիմաստ է առհասարակ «Ելք»-ի ներկայությունը խորհրդարանում, որովհետև ցանկացած պարագայում, ինը պատգամավորով հնարավոր չէ ազդել խորհրդարանական քվեարկության պատկերի վրա: Անկախ քվեարկության պատկերից` «Ելք»-ը պետք է հանդես գա ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ: Սա իրական այլընտրանքի հայտ կլինի, որը ռացիոնալ օրակարգով կմիավորի հասարակության այն հատվածին, որը Հայաստանի զարգացման բանալին տեսնում է արևմտյան զարգացման մոդելով: Մյուս կողմից` խորհրդարանական այդ նախաձեռնությունը միջազգային հանրության համար կհստակեցնի այն ուժին, որին կարող են համարել հայաստանյան գործընկեր: Այս դեպքում Հայաստանում ավելի իրական կլինի որակական փոփոխությունների հեռանկարը:

Մյուս կողմից` ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, անկախ արդյունքից, կստիպի, որպեսզի Մոսկվայում ավելի հարգալից վերաբերեն Հայաստանին: Փորձը ցույց է տալիս, որ Կրեմլում ավելի հարգալից են վերաբերել իրենց այն գործընկերներին, ովքեր արժանապատիվ կեցվածք են որդեգրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում