Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադա Զարիֆի և իրանական միջուկային ծրագրի հարցով միջազգային վեց բանակցողների հանդիպումը կանցկացվի հինգշաբթի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մենք բանակցություններ ենք անցկացրել Էշթոնի հետ՝ ձեռք բերելով համաձայնություն «վեցյակ»-ի նախարարների հետ հինգշաբթի Նյու Յորքում բանակցություններ անցկացնելու և երկխոսությունը շարունակելու մասին»,- հայտարարել է Զարիֆը:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերը բանակցությունները կշարունակեն Ժնևում:
Reuters գործակալության տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամերիկյան կողմից կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:









































