«Մեզ զրկեցին մեր միակ կացարանից»,- aravot.am-ի հետ զրույցում դժգոհել է նստացույց անող ակտիվիստներից Գոռ Առաքելյանը՝ պատմելով, որ ոստիկաններն այլեւս թույլ չեն տալիս, իրենց մեքենան կայանել քաղաքապետարանի դիմաց:
«Վրան, ի սկզբանե, չեն թույլատրել տեղադրել, իսկ մեքենան տվյալ դեպքում կացարան էր ծառայում, այնտեղ էին պահվում մեր առաջին անհրաժեշտության իրերը»,- շարունակել է Գոռ Առաքելյանը:
Նրա խոսքերով, ոստիկաններն արդեն երկու օր է խիստ վերահսկողություն են սահմանել քաղաքապետարանի դիմաց. հիմա այդ տարածքում թույլատրում են կայանել միայն քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները. «Ոստիկանները պատճառաբանեցին, որ մեզ մինչեւ հիմա ընդառաջել են՝ թույլ տալով, մեր մեքենան էլ այդ տարածքում կայանել, բայց դա ընդառաջել չէր, ընդամենը թույլ են տվել օգտվել մեր սահմանադրական իրավունքից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքի ակցիա անցկացնել եւ դրա համար ունենալ անհրաժեշտ պայմաններ, ինչից հիմա մեզ զրկում են»:
Մանրամասները՝ aravot.am-ում








































