Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հայաստանով հետաքրքրված եվրոպացի գործարարները անորոշության մեջ են

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայ-բելգիական առևտրի պալատը ամիսներ առաջ Բրյուսելում եվրոպացի գործարարների համաժողով էր կազմակերպել` նրանց համոզելու իրենց ներդրումներն ուղղել դեպի Հայաստան:

Որպես առևտրային վստահելի գործընկեր և զարգացող տնտեսություն Հայաստանին ներկայացնելու հիմնական փաստարկը ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններն էին, որ Հայաստանը հաջողությամբ ավարտել է այս տարվա հուլիսին: Սակայն, վերջերս հայտարարված` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի պատրաստակամությունը Եվրոպայում գործող և Հայաստանի օգտին քարոզող Հայ-բելգիական առևտրային պալատի և դրա անդամ-գործընկերների համար անհասկանալի անակնկալ դարձավ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը: 

«Մենք մտահոգված ենք և երբ ես ասում եմ մտահոգված` նկատի չունեմ միայն բացասական առումով: Մենք մտահոգված ենք, քանի որ ցանկանում ենք բացատրություններ ստանալ այս նորության հետ կապված: Մտահոգ ենք նաև, քանի որ ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրին վստահողներից և այն քարոզողներից էինք: Իհարկե մենք շարունակելու ենք լոբբինգ անել, որպեսզի Եվրամիությունը նույնպես մտածի և մտահոգվի Հայաստանի համար, ընդունի այն` որպես իր ընտանիքի մաս: Հայաստանը մեզ համար իհարկե կարևոր է, բայց կարևոր են նաև երկկողմ հարաբերությունները Բելգիայի հետ, որ ԵՄ մաս է», – ասել է Սաֆարյանը:

Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ, առևտրատնտեսական հարաբերությունների պատասխանատու Վարոս Սիմոնյանը, ով ներկա է եղել Բրյուսելում գործարարների հանդիպմանը, պատասխանելով Մաքսային Միությանը վերաբերող հարցին, ասել է հետևյալը. – «Մենք սուվերեն պետություն ենք և որոշում ենք կայացրել միանալ Մաքսային միությանը` տնտեսական շահերից ելնելով, քանի որ ծանոթ ենք այդ շուկային, այս պահի դրությամբ այն մեզ համար ավելի գրավիչ է և մատչելի, քան Եվրամիությունը: Միգուցե ապագայում որոշակի համագործակցություն լինի Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության և Եվրոպական միասնական շուկայի հետ»:

Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահն ասում է` դեռ ամեն ինչ նոր է, շատ տեղեկատվություն չկա, բայց առայժմ լուրջ փոփոխություններ երկկողմ առևտրային հարաբերություններում պիտի որ չլինեն, թեև բոլորի մոտ հարցեր են առաջանում: 

«Առայժմ Մաքսային միությունը ոչինչ չի փոխում, բելգիական ընկերությունները կարող են մտնել հայկական շուկա, ներդրումներ կատարել այնտեղ, ծրագրեր կազմել, բայց որպես լոբբիստական կազմակերպություն` մեր համակրանքները Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու կողմն են: Հիմա պետք է թարմացնել բելգիական ընկերությունների տեղեկատվությունը` Հայաստանում ներդրումների և առևտրի նոր ձևաչափի մասին: մենք հասկանում ենք բոլոր քաղաքական ասպեկտները, հարգում ենք Հայաստանի իշխանությունների որոշումը, բայց և միաժամանակ ակնկալում ենք որոշակի բացատրություններ և պարզաբանումներ Մաքսային Միության շրջանակներում գործելու նոր ձևաչափի մասին», – ասել է նա:

Հայ-բելգիական առևտրային պալատը նախապես այս աշնանը բիզնես-այցելություն էր  ծրագրել գործարարների խմբի հետ, ովքեր հետաքրքրված էին Հայաստանում ներդրումներ անելով: Այցը նախատեսվում է նոյեմբերի կեսերին, թեև մեզ հետ զրույցում գործարարներն ասում էին, որ շատ բան իրենց համար պարզ կդառնա միայն Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից հետո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում