Շարունակվում է վաղուց մոռացության մատնված բրենդների վերածննդի համաճարակը:
Բրիտանական Lister Motor ընկերությունը, որը փակվել է 25 տարի առաջ և հիմա վերաբացվել է, մտադիր է իր նոր մարզական ավտոմեքենան ոճավորել անցած դարի 50-ականներին փայլած իր մոդելի նման, տեղեկացնում է auto.vesti.ru-ն:
Ենթադրվում է, որ նոր մարզական մեքենան նման կլինի 20-րդ դարում արտադրված Lister-Jaguar մոդելին (նման անվանում ավտոմեքենան ստացել է, քանի որ հավաքվել է Jaguar-ի շարժիչով):
Նոր մարզական մեքենան, ի դեպ, պետք է ստանա Jaguar շարժիչ, սակայն արդեն ժամանակակից:
Նորույթը պետք է թողարկել Քեմբրիջում:
Ընդ որում՝ ըստ լուրերի՝ վերածնված Lister-ի ինժեներները մտադիր չեն սահմանափակվել Jaguar շարժիչներով:
Ամենայն հավանականությամբ, ռետրո ոճի մարզական մեքենան հնարավոր կլինի գնել միայն 2015թ.:









































