ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ վարկ-պարտք ի՞նչ հարաբերակցություն կա արտաքին աջակցության մասով, և դրա պատճառով ի՞նչ ծրագրեր չեն իրականացվել:
Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Չկան դեպքեր, երբ համաձայնագրերը չեն իրականացվել, կան դրանց ժամկետների իրականացման փոփոխության դեպքեր: Դրանց վրա կարող է ազդել ցանկացած գործոն՝ օբյեկտիվից մինչև սուբյեկտիվ»:
Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագիրը դինամիկ օրգանիզմ է. «Դա քարին գրված չի, որ ինքը էդ ժամկետում պիտի ավարտվի»
Մանրամասները՝ տեսանյութում:








































