Կյանքում կարևորագույն իրադարձություններից է ամուսնության առաջարկություն անելը: Շատերն այն փորձում են յուրօրինակ կերպով մատուցել՝ օրը վերածելով իսկական տոնի:
Եզակիներից հետ չի մնացել YouTube-ի օգտատեր Մեթյու Ջենսարելան, ով ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել ծովում: Նրանք մոտորանավակից ամրացված պարանից բռնված՝ պտտվում էին ծովով, երբ տղան մեկնել է ձեռքը և բռնելով աղջկա ձեռքը՝ միասին ջուրն են նետվել: Այնուհետև մոտորանավակի մեջ Մեթյուն ընկերուհուն մատանի է նվիրել, ու նրանք համբուրվել են:
Սեպտեմբերի 19-ին համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:









































