Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Նախախորհրդարանի» հանրահավաքը հետաձգվում է

«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հայտարարություն է տարածել 2013 թ. սեպտեմբերի 26-ի հանրահավաքը հետաձգելու վերաբերյալ:

«Նախախորհրդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:

Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին տեղեկացնում է, որ իրազեկման խնդիրը մոտակա ժամանակահատվածում կլուծվի տեղեկատվական և այլ միջոցներով, իսկ կազմակերպչական աշխատանքը կկատարվի աջակիցների ցանցի ընդլայնման ու ամրապնդման, ինչպես նաև առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների (Արդարության ատյան, Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով,
Հիմնադիր խորհրդարան և այլն) ստեղծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, նախապես հայտարարված պլանին համապատասխան, ս.թ. հոկտեմբերի սկզբից Նախախորհրդարանն սկսում է ապագա Հայաստանի տեսլականի` Նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի, մաս առ մաս հրապարակային ներկայացման ու մասնագիտական քննարկման աշխատանքը:

Նախախորհրդարանը հետևում է իրավիճակի զարգացումներին և հանրահավաքի ձևաչափով ներկայանալու անհրաժեշտության դեպքում կիրազեկի մեր ժողովրդին ու կանցկացնի իր հերթական հանրահավաքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում