Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ուշադիր հետևում է նորաձևության վերջին զարգացումներին: Դրա ապացույցն Instagram-ում նրա հրապարակած լուսանկարներն են, որոնք վկայում են այն մասին, որ նա տեղյակ է սեզոնի ակտուալ թրենդներից, հաղորդում է 7days.ru-ն:
Կանդելակիի միկրոբլոգի վերջին թարմացումներից մեկը լուսանկարն է, որտեղ նա գտնվում է զբոսանավի վրա և կրում է էլեգանտ, վանդակավոր մոխրագույն պիջակ:
«Ժամանակակից դիզայներներն առաջարկում են նորաձև հագուստի բազմաթիվ վանդակավոր տարբերակներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այս սեզոնի գլխավոր թրենդներից մեկը վանդակավոր հագուստն է: Ինձ համար ես ընտրել եմ վանդակավոր հավաքածու»,- մեկնաբանել է իր ընտրությունը Կանդելակին:










































