Եգիպտոսում ձերբակալել են ֆերմերի, ով իր էշին անվանել է «աս-Սիսի»՝ ի պատիվ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի: Այս մասին հայտնում է Assocaited Press-ը:
Հաղորդվում է, որ ֆերմերին ձերբակալել են Եգիպտոսի Քենի նահանգում. նա անցնում էր էշի հետ, իսկ վերջինիս գլխին զինվորական գլխարկ էր:
Տղամարդուն ձերբակալել են «բանակին վիրավորելու» մեղադրանքով:
Եգիպտոսի գլխավոր հրամանատարը՝ պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին, Մուհամմադ Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնողներից է: Նա մինչև ընտրությունները երկիրը հավասարապես ղեկավարում է ժամանակավոր նախագահի և կառավարության հետ:









































