Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի դեմ: Այս մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի հիմնական խնդիրը սահմանների անվտանգության ապահովումն է ցանկացած ագրեսիայից:
Գյուլը նաև նշել է, որ սիրիական ճգնաժամի չլուծված մնալը հանգեցրել է նրան, որ Սիրիա են ներխուժել ծայրահեղական խմբավորումներ:
«Անկարան հիանալի հասկանում է ահաբեկչության վտանգը, և մենք դեմ ենք ահաբեկչական ցանկացած գործունեությանը Սիրիայում»,- ասել է նախագահը:









































