Խորվաթիան որոշում է կայացրել չմասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, որը տեղի կունենա 2014թ. Դանիայում:
Այս մասին ասվում է HRT հեռուստառադիոընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որը պատասխանատու է մրցույթի ազգային ընտրական փուլի համար:
Որոշվել է «Եվրատեսիլը» բաց թողնել երկրում տնտեսական ծանր վիճակի պատճառով, որի ֆոնին մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների վրա գումարներ ծախսելը հասարակության քննադատություն էր հարուցել՝ հատկապես ոչ բարձր արդյունքների պայմաններում, որ ցուցաբերում էին Խորվաթիայի մասնակիցները, նշված է HRT-ի հաղորդագրության մեջ:









































