ԱՄՆ-ի Հարավային Կառոլինա նահանգի բենզալցակայաններից մեկում Powerball վիճակախաղով 399,4 միլիոն դոլար շահած երջանիկի անունը դեռ հայտնի չէ:
Ինչպես տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, վիճակախաղի շահող տոմսը վաճառվել է Լեքսինգտոն քաղաքի լցակայանում՝ չորեքշաբթի օրը:
Ինչպես նշում են վիճակախաղի կազմակերպիչները, գործող կանոնների համաձայն՝ վիճակախաղի հաղթողը, ում անունը անվտանգության նկատառումներից ելնելով կարող է և չհրապարակվել, պետք է կանգնի դժվար ընտրության առջև. նա կարող է կա՛մ ամբողջ գումարը ստանալ 29 տարիների ընթացքում, կա՛մ միանգամից կանխիկ ստանալ 233 միլիոն դոլար:
Powerball-ի անցած ջեք-փոթն այս տարվա մայիս ամսին շահել էր Ֆլորիդայի 84-ամյա բնակչուհին: Շահումը 590 միլիոն դոլար էր կազմում, փոխանցում է РИА Новости-ն:









































