Մերիլենդ նահանգի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազներ Կառլ Ռասինն ու Բրայան Ֆրոշը ծրագրում են երկուշաբթի դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նրանք կասկածում են նրան Սահմանադրության հակակոռուպցիոն հոդվածների խախտման մեջ, ինչպես նաև այն բանում, որ երդմնակալությունից հետո նա «ստացել է միլիոններ՝ օտարերկրյա կառավարություններից»։
Առաջին հայցը հիմնավորված է այն փաստի վրա, որ Թրամփը որոշել է պահպանել իր ընկերության սեփականության իրավունքը, երբ դարձել է նախագահ։
Գլխավոր դատախազները հետաքրքրվել են Trump International Hotel-ով, որը բացվել է անցած տարի, Վաշինգտոնում։ Մասնավորապես նրանց ուշադրությունն է գրավել այնտեղ Քուվեյթի դեսպանատան կազմակերպած միջոցառումը, որն ի սկզբանե ծրագրված էր Four Seasons հյուրանոցում։ Կասկածի տակ են հայտնվել նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների կողմից համարների պատվիրման փաստերը։ Դա հենց այն երկիրն է, որտեղ առաջինն այցելել է Թրամփը Սպիտակ տունը զբաղեցնելուց հետո։







































