Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Քանի դեռ սրա նմանը քաղաքապետ է, դժբախտությունը բոլորից անպակաս կլինի

Հրազդանի երկարամյա քաղաքապետ Արամ Դանիելյանը, ում անչափահաս որդին նախօրեին հոր ծառայողական մեքենայով մահուցու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, մուննաթ է գալիս լրագրողների վրա, ովքեր իբրև թե դժբախտությունը քաղաքականացնում են: Իրականում` Դանիելյանը հայաստանցի զոռբա իշխանավորի սովորական կերպար է, ով լրագրողներից նեղսրտելու խորքային պատճառ ունի: Դա այն է, որ եթե չլինեին լրագրողները, այս հանցագործությունը «հայկական» տարբերակով «կջրվեր». մահացածի ընտանիքի բերանը կփակեին` խաթրով ու վախեցնելով, մի երկու կոպեկն էլ` քննիչի գրպանը հաստատ չէր «ծակի»: Ծայրահեղ դեպքում` կանեին այն, ինչ դեպքի օրն արել էին, երբ քաղմաս էր ներկայացել քաղաքապետի վարորդը` կեղծ մեղայականով, թե ինքն է եղել մեքենայի ղեկին:

Հենց լրագրողները խանգարեցին, որ այս կեղծ վարկածը հիմնական դառնա քննության համար: Լրագրողներին բարոյականության դասեր տվող քաղաքաքապետը կիլոմետրերով հեռու է բարոյականությունից, հակառակ դեպքում` երկու օր առաջ, երբ արդեն դժբախտացրել էին մի ընտանիքի, չէր փորձի դժոխքի վերածել նաև երկորոդ ընտանիքի կյանքը` կամիկաձեի կարգավիճակով քաղմաս ուղարկելով իր անմեղ վարորդին:

Դանիելյանը գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները` փորձելով քննությունը դնել կեղծ հետքի վրա: Նման պաշտոնյան նույն պահին պրտք է հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի, եթե, իհարկե, մենք ապրում ենք նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ, այլ օրենքը փոքրիշատե հարգող երկրում: Արամ Դանիելյանի արարքում նաև կոռուպցիոն դրսևորում կա: Ծառայողական մեքենայի չարաշահումը քաղաքակիրթ երկներում ընկալվում է որպես կոռուպցիա: Իսկ այս դեպքում չարաշահունը ճչացող է` ի՞նչ գործ ուներ մեքենան քաղաքապետի տան բակում, եթե, մանավանդ, քաղաքապետը պնդում է, որ այն սպասարկող վարորդն աշխատանքի չի եղել, ինչպե՞ս հայտնվեցին ծառայողական մեքենայի բանալիները քաղաքապետի անչափահաս որդու մոտ:

Մենք, իհարկե, գիտենք արժեքային դեգրադացիայի ինչպիսի միջավայրում է մեծանում Դանիելյանի որդին, սակայն շեշտը դնում ենք իրավակական հարցերի վրա` շրջանցելով խնդրի բարոյական բաղկացուցիչը, բարոյականություն չփնտրելով մի տեղ, որտեղ այն գոյություն չունի: Այսօր, երբ Հրազդանում հողին է հանձնվելու անմեղ մի քաղաքացու մարմին, ուզում ես ցասումով Դանիելյանի դեմքին շպրտել` քանի դեռ քո նմանները քաղաքապետ են, դժբախտությունը բոլորից անպակաս կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում