Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Ծխե՞լ, թե՞ չծխել. Պետությունից դուրս եկող եվրասիական ծուխը

Ծխելու դեմ պայքարի մասին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտնի հայտարարությունից հետո հանրությունն արդեն մի քանի օր շարունակ տարբեր շրջանակներում աշխուժորեն քննարկում է ծխելու դեմ պայքարի հարցը, նախարարի մի քանի անհաջող հայտարարությունները: Շրջանառության մեջ է դրվել մի արտահայտություն, թե պետք է պայքարել ծխելու, ոչ թե ծխողների դեմ: Թե ինչ է հասկացվում այդ ամենի տակ՝ պարզ չէ, համենայնդեպս, չկա որևէ ձևակերպված կոնցեպտուալ մոտեցում, թե, ի վերջո, ո՞րը պետք է լինի ծխելու դեմ պայքարի հարցում Հայաստանի հասարակության թե՛ ելակետը, թե՛ հենման կետը:

Այդ քննարկումների թոհուբոհում, սակայն, ուշադրությունից դուրս է մնում, բնականաբար, մի հարց, որն անմիջականորեն կապ չունի ծխելու դեմ պայքարի հետ, սակայն դուրս է «սպրդել» հենց այդ քննարկումների թոհուբոհում: Խոսքը ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման մասին է, որը դիտարկվում է ծխելու դեմ պայքարի կառավարության մտադրության համատեքստում, ընկալվում այդպես, իսկ իրականում ընդամենը ԵՏՄ պահանջ է, որը Հայաստանի համար ենթակա է կատարման:

Հայաստանում ծխախոտի ակցիզային դրույքաչափը ցածր է՝ ԵՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է, որ ակցիզները պետք է, այսպես ասած, համամասնորեն հավասարեցվեն: Հայաստանը, սակայն, օգտվել է իրեն ընձեռված, այսպես ասած, արտոնությունից և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման, այսպես ասած, տարկետում ստացել: Ժամկետը լրանում է, հարկը կամաց-կամաց պետք է բարձրացվի, ինչը անխուսափելիորեն նշանակելու է ապրանքի թանկացում:

Թե ինչպիսի մոտավոր սոցիալ-տնտեսական հետևանք կարող է ունենալ դա՝ դժվար չէ պատկերացնել անգամ առանց փորձագետ լինելու: Ընդ որում, Հայաստանը հարկային կամ մաքսային դրույքաչափերի առումով տարկետում ստացել է ոչ միայն ակցիզային հարկի մասով: Երբ 2013 թվականին կայացվեց ԵՏՄ անդամակցության «գիշերային» անշրջելի որոշումը, և դրա անխափան կատարումն ապահովող իշխանությունն ու ոչ իշխանությունը փորձում էին համոզել, թե Հայաստանը դրանից բոլոր առումներով դառնում է միայն անվտանգ, հասարակությանը հեռու էին թվում այն ժամկետները, մինչև երբ կատարվել էին մի շարք ապրանքատեսակների առումով մաքսային և հարկային դրույքաչափերի բարձրացման տարկետումներ: Կառավարությունն էլ այն ժամանակ հպարտորեն ներկայացնում էր ցանկը, թե ինչպես է իքս ապրանքի ներկրման մաքսատուրքի բարձրացումը հետաձգվել մինչև 2017 թվական, իգրեկ ապրանքինը՝ մինչև 2018 կամ մինչև 2020, 2021:

Կամաց-կամաց մոտենում է ժամկետը, «տարկետումը» ավարտվում է, որովհետև Հայաստանում էլ ավարտվել են ընտրությունները, որոնց անաղմուկ լինելու համար էլ Եվրասիական եղբայրությունը բերել էր իր նպաստը՝ «տարկետումը» վերը թվարկված հարցերում, մի քանի տասնյակ ապրանքանիշների մասով: Այսինքն՝ ԵՏՄ-ն Հայաստանում դեռ նոր է միայն լիարժեք մտնում ուժի մեջ՝ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ: Իսկ Հայաստանի հասարակությունը բուռն կերպով ոչ թե քննարկում է ԵՏՄ դեմ պայքարի հարցը, այլ ծխել-չծխելու:

Այսինքն՝ 2013 թվականի գիշերային շրջադարձից հետո հայկական պետությունն է շարունակում ծխալ, իսկ Հայաստանի հասարակությունը բուռն կերպով քննարկում է ծխել-չծխելու հարցը: Անկասկած, դա կարևորագույն հասարակական հարց է, որը կապված է թե՛ անհատների, թե՛ հանրային ֆիզիկական առողջության հետ, ինչն էլ, իհարկե, պետական անվտանգության կարևոր տարր է: Բայց ծխելու դեմ պայքարի քննարկումների բովանդակությունը նախ հուշում է, թե դեռևս որքան ճանապարհ ունի անցնելու Հայաստանի հասարակությունը պոստսովետական գիտակցական տրանսֆորմացիայի բարեհաջող հաղթահարման և որակական նոր մակարդակի դուրս գալու համար:

Եվ դրանից բացի՝ տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գտնել պետականության ծխալու դեմ բանաձևը, որը հենց որակական նոր հարթության վրա դուրս գալու նախապայմանն է: Այդ դեպքում միայն Հայաստանի հասարակությունը դուրս կգա արդեն նաև անհատի և հանրության ֆիզիկական առողջության պահպանման օպտիմալ քննարկումների մակարդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում