Reuters գործակալությունն իր «Լուսանկարիչների բլոգ» բաժնում տեղադրել է ֆոտոշարք՝ «Զենքը ձեռքին» վերտառությամբ:
Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիա) քաղաքացիական հուզումներից վերադառնալիս լուսանկարիչը կանգառում հայտնաբերել է գոլֆի գնդակներ, որոնք ցուցարարները կիրառել էին ոստիկանների ու մամուլի ներկայացուցիչների դեմ:
Նա հետաքրքիր գաղափար է հղացել՝ հավաքել այդ բոլոր «գործիքների» լուսանկարները:
Ֆոտոշարքը հիանալի է ստացվել՝ մուրճ, շիշ, մանկական գավազան և այլն:














































