Իրանի Հուզեստան նահանգի Ռամհորմոզ շրջանում անցած գիշեր միջհամայնքային բախման հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Ցավոք, բախման ժամանակ անցած գիշեր ժամանակակից բանակային զենք է կիրառվել և 22 մարդ է զոհվել»,- հայտարարել է տեղի իշխանական մարմնի ներկայացուցիչ Հեդայաթոլլա Խադեմին:
Նրա խոսքով՝ դեպքի պատճառը միջհամայնքային հին վեճն է:








































