Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երանոս գյուղում բախվել են Գավառի բնակիչ Տիգրան Գուլոյանի վարած Mercedes մակնիշի 35 FZ 518 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ Էմանուել Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի 14 ՕԼ 618 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի Ռուբեն Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































