Friday, 03 07 2026
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Հուսահատ ժողովրդի ցասումը

Ճանապարհ փակելը մնացել է հուսահատ ժողովրդի ցասման, բողոքի միակ քիչ թե շատ արդյունավետ միջոցը: Իհարկե, ոչ այն իմաստով, որ բարձրացված խնդիրները լուծվում են: Բայց գոնե բարձրացված հարցերը քննարկվում են, որովհետև, երբ ճանապարհ է փակվում, պաշտոնյաները հարկադրված հանդիպում են բողոքավորներին: Միևնույն է` իշխանությունները դասեր չեն քաղում և շարունակում են հետևողականորեն անտեսել հասարակության կարծիքը, երբ նույնիսկ խնդիրը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնք կարող են օպերատիվ լուծում ստանալ նույնիսկ տեղական իշխանությունների մակարդակով: Համայնքների խոշորացման ծրագիրն, իհարկե, այդպիսիններից չէ, սակայն կենսական խնդիր է, որն ոչ միայն վերաբերում է օպտիմալ կառավարմանն, այլ նաև` տասնյակ հազարավոր մարդկանց կենցաղին, ապրելակերպին, աշխատանքին:

Այսօր մեկնարկած արտահերթ նիստում խորհրդարանը քննարկելու է նաև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։ Իշխանություններն իրենց փաստարկները հիմնավորում են օպտիմալ կառավարման անցնելու, պետական միջոցները խնայելու անհրաժեշտությամբ: Սա այն դեպքն է, երբ իշխանության փաստարկները գուցե նաև ճիշտ են` չնայած ակնհայտ է, որ կառավարության դարդ ու ցավը փողեր խնայելն է ու մյուս գործոնները երկրորդական-երրորդական են: Բայց եթե նույնիսկ իշխանությունների փաստարկներն անխոցելի են, նման ցավոտ ռեֆորմները չի կարելի իրականացնել` առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու, նրանց առաջարկները քննարկելու:

Օրինակ՝ կառավարությունում ասում են, թե Վարդենիսի մի շարք գյուղերում խոշորացումն անհրաժեշտություն է, որովհետև առկա կադրային ռեսուրսով հնարավոր չէ ձևավորել անգամ ՏԻՄ մարմինները: Սա ճշմարտություն է ու, ցավոք, շարունակվող արտագաղթի ֆոնին` ոչ միայն Վարդենիսի, այլև Երևանին անհամեմատ մոտ տարածաշրջանների համար: Վարդենիսի տարաշրջանի մոտ 20 գյուղերի բնակիչները «մարսել» են խոշորացման անխուսափելիությունը, բայց ուզում են, որ կառավարությունը չտրվի մեխանիկական միավորումների գայթակղությանը և լսի նաև խոշորացման իրենց վարկածները: Ի վերջո, եթե իշխանության համար օպտիմալ կառավարումն է կարևոր, մարդիկ էլ ուզում են այնպիսի տարբերակներ գործեն, որպեսզի մեկ տեղեկանք ձեռք բերելու համար ստիպված չլինեն կիլոմետրեր կտրել կամ չեղած գումարները ծախսել տրանսպորտի վրա:

Վարդենիսի շրջանի մոտ 20 համայնքների բնակիչներ այսօր առավոտից փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել համայնքների խոշորացման այն ծրագիրը, որը ներկայացվել է իրենց, և հաշվի առնել գյուղացիների կարծիքը: Այս անգամ էլ է հաջողվել ճանապարհը բացել ոստիկանության օգնությամբ: Բայց երկրում սոցիալական դժգոհությունն ահագնանում է ու վաղը, մյուս օրը ոստիկանության ռեսուրսներն այլևս չեն բավարարելու: Մյուս կողմից` ոստիկանությունը միանգամայն այլ առաքելություն ունի և չի կարող անընդհատ զբաղվել իշխանությունների անորակ կառավարման հետևանքների չեզոքացմամբ: Իշխանությունները պարտավոր են դասեր քաղել և խնդիրները լուծել հանրային դիսկուրսի դաշտում, եթե, իհարկե, միտումնավոր չեն հասունացնում սոցիալական բունտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում