Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալել են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի ղեկավարին` Թաներ Քըլըչին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Քըլըչըին ձերբակալել են տանը՝ նախքան գրասենյակ գնալը: Թուրք իրավապահները խուզարկել են նրա բնակարանը: Նրա հետ մեկտեղ ձերբակալվել են նաև 22 այլ փաստաբաններ:
«Թաներ Քըլըչը Թուրքիայի իշխանությունների կողմից ներկայում ոտնահարվող ազատությունները պաշտպանելու երկարամյա փորձ ունի»,- նշել է Amensty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:







































