Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք Դուվրի Սպիտակ ժայռերի վրա վարչապետ Թերեզա Մեյի տեսքով ստվարաթղթե հսկայական ֆիգուր են տեղադրել, որը Եվրոպային V-աձև նշան է ցույց տալիս:
Ստվարաթղթե կերպարանքը պատկերում է բրիտանական դրոշի գույներով կիսաշրջազգեստով վարչապետին, որի ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատը վեր պարզված են` խորհրդանշելով V լատինական տառը: Մեծ Բրիտանիայում այս ժեստը վիրավորական է համարվում:
Կերպարանքն ապամոնտաժվել է տեղադրվելուց կարճ ժամանակ անց:
Սպիտակ ժայռերը հնագույն ժամանակներից փարոս են եղել նավաստիների համար, որոնք խորհրդանշել են Անգլիայի ափերին մոտենալը:









































