Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ջեֆրի Փորթուեյը, որը ծրագրել էր առևանգել և ուտել մի երեխայի, դատապարտվել է 27 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Իր ծրագրերի մասին տղամարդը հայտնել է համացանցում, որի միջոցով շփվել է այլ մանկապիղծների հետ: Նրանց նմակագրությունը ներառել է նաև մանկական պոռնոգրաֆիա, վիրավոր, այլանդակված և մահացած երեխաների լուսանկարներ: Նամակագրությունը գրավել է ոստիկանների ուշադրությունը: Ավելի վաղ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր տղայի լուսանկարը՝ նրա անդամահատման սխեմայով:
Մանկապիղծի պաշտպանական կողմը փորձել է վիճարկել՝ ասելով, որ պաշտպանյալը «խորասուզվել է իր երևակայությունների աշխարհը», սակայն դատախազը վստահ է, որ ծրագրվող սպանության ապացույցները չեն կարող վիճարկվել:
27 տարվա բանտարկությունից հետո Փորթուեյին կարտաքսեն Մեծ Բրիտանիա, որի քաղաքացին է նա:









































