Ռաքքայից ավելի քան 30 փախստականներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ավիացիան գնդակոծել է փախստականներին, երբ նրանք նավակներով փորձել են Եփրատ գետով լքել ահաբեկիչների վերահսկած տարածքները։
Հունիսի 3-ին միջազգային կոալիցիան հարվածել էր Ռաքքային՝ խլելով առնվազն 43 խաղաղ բնակչի կյանք։ Ինքնաթիռները հարվածել էին 6 հարկանի շենքի, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։









































